Շաբաթ օրը Մախաչկալայում` Դաղստանի ՆԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել, վիրավորվել է 9 մարդ, «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Վերջին տվյալներով, Մախաչկալայում ՆԳՆ շենքի մոտ պայթյունիղ վիրավորվել է 9 մարդ, այդ թվում` ոստիկանության երեք աշխատակից: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայրում մահապարտի դի են հայտնաբերել, որի ինքնությունը պարզվում է»,- ասել է ոստիկանության աշխատակիցը:




























