Արեգակի վրա բռնկումների հետեւանքով մագնիսական փոթորիկ  է նկատվում, հայտնել է ԱՄՆ օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA):

Արեգակի վրա M5 դասի բռնկումները տեղի են ունեցել մայիսի 22-ի երեկոյան. սա ավելի թույլ բռնկում է, քան վերջերս տեղի ունեցող գերհզոր`  X  դասի բռնկումը: Սակայն բռնկման աղբյուրի դիրքից դատելով, այն կարող է ազդեցություն ունենալ Երկրի վրա: Ուստի բռնկումից անմիջապես հետո մերձերկրային տարածությունում արձանագրվել է էներգետիկ բարձր ակտիվություն ունեցող պրոտոնի կոնցենտրացիայի աճ, ինչը վտանգավոր է տիեզերական սարքերի համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հաղորդվում է, որ մագնիսական փոթորիկը բեւեռային շրաջաններում կարող է ռադոիկապի խափանումներ առաջացնել, ինչպես նաեւ բեւեռային վառ փայլատակումներ: