Սախալինում երկրաշարժ է եղել, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին այդ մասին հայտնել են ԱԻՆ գլխավոր վարչությունից:

«Ժամը 10:19-ին ԱԻՆ ճգնաժամային իրավիճակի կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել հերթապահ սեյսմոլոգից Հարավային Սախալինսկի մերձակայքում սեյսմիկ իրադարձության մասին»,- հստակեցրել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սինեգորսկ գյուղից 8 կմ հեռավորության վրա` 75 կմ խորության տակ: Մագնիտուդը կազմել է 3,9: Ցնցումների հետեւանքով ավերածություններ չեն եղել: