Մախաչկալայում այսօր` մայիսի 25-ին պայթյունն իրականացրել է մահապարտ կինը: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Դաղստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Արդեն հստակ հայտնի է, որ պայթյունի հեղինակը կին է: Դեպքի վայրում գտել են նրա մնացորդները:
Պայթյունից տուժածների մեջ երկու երեխաներ կան: Վերջին տվյալներով, զոհվել է մի ոստիկան (նա մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին), վիրավորվել է 8 մարդ, այդ թվում` իրավապահ մարմինների երկու աշխատակից:
Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է Դաղստանի ՆԳՆ շենքի մոտ:




























