Ճապոնական Japan Atomic Power ընկերության լաբորատորիայում միջադեպի հետեւանքով մթնոլորտ են նետվել ռադիոակտիվ նյութեր: Նախապես լաբորատորիայի աշխատակիցները հայտնում էին, թե ռադիոակտիվ նյութեր չեն հայտնվել լաբորատորիայի սահմաններից դուրս: Սակայն հետո տարածման փաստը պաշտոնական հաստատում է ստացել, հայտնում է Global Post-ը:
Ընկերության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, թե ռադիոակտիվ ամպը թույլ է, եւ լաբորատորիայի տարածքից դուրս չի եկել:
Հիշեցնենք, որ պրոտոնային սարքի տաքացումը Japan Atomic Power ընկերությունում հարուցել է ռադիոակտիվ մասնիկների արտանետում, 55 մարդ կարող են ճառագայթված լինել:




























