Մախաչկալայում պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 12-ի: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Ճշտված տվյալներով, տուժածների թիվը հասել է 12-ի, որոնցից 5-ը ոստիկանության աշխատակիցներ են: Բոլոր տուժածները գտնվում են բուժհաստատություններում, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիվանդանոցում այժմ վիրահատում են չորս տուժածների:
ՆԳՆ նախնական տվյալներով, պայթյունն իրականացրած մահապարտ կինը գրոհայիններից մեկի կինն է: Պայթյունը տեսագրել են ՆԳՆ շենքի վրա տեղադրված տեսադիտման խցիկներով: Եթե ահաբեկչի ինքնությունը չկարողանան պարզել տեսագրությամբ, դա կարվի ԴՆԹ անալիզի միջոցով:




























