ԱՄՆ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան անձինք անմիջականմասնակցություն են ունեցել ամերիկյան լրագրողների հետ կապված սկանդալի հետ: Մանսավորապես Associated Press-ում եւ Fox News-ում արտոնվել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, այդ թվում` գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի, գրում է Russia Today-ը:
ԱՄՆ նախագահը Հոլդերին հանձնարարել է վերանայել մամուլում տեղեկատվական արտահոսքերի հետաքննության դաշնային չափորոշիչները:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Associated Press գործակալությունն ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությանը մեղադրել է իր լրագրողների հեռախոսների գաղտնալսման մեջ: AP-ի տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ խոսքը «մասշտաբային եւ աննախադեպ միջամտության» մասին է:
Ըստ հայտարարության` իրավապահ մարմինների աշխատակիցները 2012թ. ապրիլ-մայիս ամիսներին գաղտնալսել են AP-ի աշխատակիցների անձնական եւ աշխատանքային հեռախոսների ելքային զանգերը: Գաղտնալսվել է հեռախոսային 20 գիծ:




























