Մայիսի 24-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1963 թ. ծնված Սամսոն Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ժամը 23.30-ի սահմաններում Բաբաջանյան փողոցում գործող արտասահմանյան ավտոմեքենաների պահեստամասերի ցանկապատված տարածքից ապամոնտաժել եւ փորձել է գողանալ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի թափքի սնուցման հաղորդալարերը` կարգավորիչով, սակայն չի հասցրել հանցագործությունը հասցնել ավարտին եւ տեղում բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Կատարվում է նախաքննություն:




























