Ուկրաինայի Զապորոժյե երկրամասում սարսափելի ողբերգություն է եղել, զայրացած տղամարդը սպանել է երիտասարդ բժշկուհուն, ով կանչով եկել էր նրա տուն: 51-ամյա տղամարդը զանգել էր շտապօգնություն եւ հայտնել, որ իր մայրը վատ է զգում: Դեպքի վայր բժիշկներ են ժամանել:
Առաջինը միջանցքից մոտեցել է 29-ամյա բուժքույրը, ում դեկրետ գնալուն մի քանի օր էր մնում: Նրան հետեւել է բուժեղբայրը: Դռների մոտ նրանց է սպասել տղամարդը, ով կենցաղային սառցահատով հարվածներ է հասցրել, ապա բժիշկների վրա անհայտ ծագման թթվային հեղուկ է լցրել:
29-ամյա կինը մահացել է տեղում, իսկ բժշկին ու բուժեղբորը տեղափոխել են հիվանդանոց: Պարզվել է, որ հանցագործը հաշվառման մեջ է գտնվում որպես շիզոֆրենիայով տառապող անձ: Դեպքի կապակցությամբ քրգործ է հարուցվել:




























