Մայիսի 24-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները «Մետրոպոլ» հյուրանոցի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1955 թ. ծնված Հակոբ Հ.-ին, որի անդրավարտիքի գրպանից հայտնաբերվել է «Քենոն» տեսակի թվային ֆոտոապարատ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա ֆոտոապարատը նույն օրն առավոտյան գողացել է թիվ 1 երթուղու ավտոբուսի ուղեւորի պայուսակից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 120.000 դրամ արժողությամբ գողոնը պատկանում է ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Զ.-ին, որը հրավիրվել է բաժին:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: