Մայիսի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները «Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքից, սառը զենք պահելու եւ կրելու կասկածանքով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արման Մ.-ին, որի տաբատի գրպանից հայտնաբերվել եւ առգրավվել է կռփազենք (կաստետ):
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























