Մայիսի 13-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 67 երթուղու միկրոավտոբուսի սրահում ուղեւորի գրպանից 23.000 դրամ են գողացել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1956 թ. ծնված Արամայիս Կ.-ն, որը մայիսի 24-ին, ժամը 17.30-ին, բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն: