Մայիսի 24-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Ազատության հրապարակում մի քաղաքացու գոտկատեղի աջ հատվածում` վերնաշապիկի տակ, նկատել են տարօրինակ իր եւ մոտենալով նրան՝ խնդրել են ներկայացնել այն, որը պարզվել է «RECK» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, սակայն, որ ատրճանակի գործարանային համարը եւ զենքի թույտվության վկայականում նշված համարները չէին համապատասխանում: 1985 թ. ծնված Գրիգոր Խ.-ն ներկայացվել է բաժին:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: