Մայիսի 25-ին, ժամը 14.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում այրվում է ավտոմեքենա:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:Հանրապետության եւ Պետրոսյան փողոցների խաչմերուկում այրվել է «Սեմուր ընդ կո» ՍՊԸ-ին պատկանող «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի 055 ՏԼ 01 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահը` ամբողջությամբ:




























