Աշխարհում խոշոր ադամանդներից ամենաանաղարտը դարձել է հայտնի ոսկերչական «Harry Winston» ընեկրության սեփականությունը: Տանձանման ադամանդը աճուրդի էր հանվել «Christie’s»-ի կողմից: Այդ քարի յուրաքանչյուր կարատ գնահատվում էր 254 400 դոլար, արդյունքում այն վաճառվել է ռեկորդային` 26,7 մլն դոլարով:
Գունային «D» բնութագրով եւ 101,73 կարատ ընդհանուր կշռով ադամանդը կարող է պարծենալ նաեւ իր անաղարտությամբ: «Harry Winston»-ը դարձել է ադամանդի առաջին սեփականատերը եւ իրավունք է ստացել անվանակոչել այդ թանկարժեք քարը: Հիմա արդեն քարը պատմության մեջ կմտնի «Ուինթոնի ժառանգություն» անունով, գրում է MIGnews.com-ը:
Նշվում է, որ մինչ մշակումն ադամանդն ունեցել է 236 կարատ քաշ: Ադամանդը հայտնաբերվել է Բոթսվանայի հանքավայրերեից մեկում: Այն ամենախոշոր ադամանդն է, որ երբեւէ վաճառվել է աճուրդում:



























