Վատիկանը սրբերի շարքին է դասել սիցիլացի հայտնի հոգեւորականին, որը սպանվել էր բռնության անթույլատրելիության մասին քարոզի ժամանակ: Նա դարձել էր մաֆիայի առաջին զոհը, որին Վատիկանը հայտարարել էր հավատի նահատակ:
Հոգեւորական Ջուզեպե Փուլիսին հայտնի էր իր քարոզներով` նա իր հոտին կոչ էր անում չենթարկվել մաֆիայի պարագլուխներին եւ ապրել քրիստոնեական օրենքներով: Նա սպանվել էր Պալերմոյի եկեղեցու մոտ, 1993թ-ին: Հայր Պինոյի մահը ցնցել էր իտալացիներին եւ հասարակությանը տրամադրել մաֆիայի դեմ:Քսան տարի անց Վատիկանը որոշեց նրան դասել հավատի նահատակների շարքին, հաղորդում է «Russia Today»-ը:




























