Մյանմարի հյուսիսային Ռակհայն նահանգի իշխանությունները սահմանել են,  որ մահմեդական ընտանիքը կարող է ունենալ առավելագույնը երկու երեխա:  Սահմանափակումը չի վերաբերում բուդդայականներին:Այս միջոցառումները կկիրռվեն Բանգլադեշի հետ սահմանակից երկու շրջաններում, որտեղ էլ մեծ է մահամեդական բնակչության թվաքանակը`գրեթե 95%-ը, հաղորդում է  «Russia Today»-ը:

Նման անսովոր օրենքը Մյանմարին դարձնում է եզակի երկիր, որը կրոնական խմբի նկատմամբ սահմանափակում է կիրառում: Միջոցառումներն ուժի մեջ են մտել մեկ շաբաթ առաջ: Երկրում մեկ տարի առաջ կրոնական բախումներ էին տեղի ունեցել բուդդայականների եւ մահմադականների միջեւ: