ԱՄՆ երեսունհինգերոդ նախագահ Ջոն Քենեդին երիտասարդ տարիներին դրական է արտահայտվեկ Հիտլերի եւ նացիզմի մասին: 1937թ. Եվրոպա ճանպարհորդության ժամանակ նա օրագիր է պահել, որից որոշ հատվածներ անցած շաբաթ հրապարկվել են մի շարք ԶԼՄ-ներում: Իր գրառումներում նա հարգանքով է խոսել նացիստական Գերմանիայի մասին, գրում է  «The Daily Mail»-ը:

«Հիտլերը հատուկ խմորից է պատրաստված: Դա մարդ-լեգենդ է: Գերմանիա էլ շատ գեղեցիկ է, բոլոր քաղաքներն այստեղ շատ գրավիչ են: Սա նշանակում է, որ հյուսիսային ռասաներն ակնհայտ առավելություն ունեն ռոմանականների նկատմամբ»,-գրել է ԱՄՆ ապագա նախագահն իր օրագրում:Իր գրառումներից մեկում էլ նա գրել է, որ ժողովրդավարությունը տեղին է միայն ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեպքում:  Իտալիային, ըստ Քենեդիի, համապատասխանում է  ֆաշիզմը, Գերմանիային` նացիզմը, Ռուսաստանին` կոմունիզմը: Իր առաջին այցը Եվրոպա 20-ամյա Քենեդին կատարել է համալսարանական արձակուրդների ժամանակ: