Մախաչկալայի ՆԳ նախարարության շենքի մոտ պայթյունի հետեւանքով վիրավորված կինը մահացել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հիվանդանոցում մահացել է տուժած կանացից մեկը, ով լուրջ վնասվածքներ էր ստացել»,-ասել է գործայակության զրուցակիցը:

Պայթյունը որոտացել էր շաբաթ օրը` Մախաչկալայի ՆԳ նախարարությունից 100 մետր հեռավորության վրա: Ոստիկանության տվյալներով` 15 մարդ է տուժել: Դաղստանի ՆԳՆ-ն հաղորդում է, որ ռումբը պայթեցրել է կին մահապարտը: