Ֆրանսիական մաքսատանը մոտ 1,2 մլն չափաբաժին կեղծ ասպիրին է առգրավվել: Սա ամենախոշոր խմբաքանակն է, որը երբեւէ առգրավվել է Եվրամիության տարածքում:Կեղծ հաբերը պետք է իրացվեին Իսպանիայի, Ֆրանսիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, գրում է «Գազետան»:
Դեղորայքի փաթեթները քողարկված են եղել թեյի տուփերով: Փորձաքննությունը ցույց է տվել, որ նրանք դեղորայքային ոչ մի նյութ չեն պարունակում եւ հիմնականում գլյուկոզայի փոշուց են պատրաստված:




























