Անկարայի մետրոյում տասնյակ զույգեր համբուրվել են` այդ կերպ բողոք հայտնելով իսլամացման դեմ: Նրանցից ոմանք անգամ «Ազատ համբույր» գրությամբ պաստառներ են պարզել:

Ակցիան անցկացվել է մետրոյում ավելի վաղ համբուրվող զույգին իշխանության կողմից նախազգուշացնելուց հետո: Մոտ 20 մարդ էլ բողոքել է երիտասարդների ակցիայի դեմ, սակայն ոստիկանությունը բախումներ թույլ չի տվել, հաղորդում է «Ռոսբալտը»:

Շաբաթվա սկզբին Անկարայի մետրոյի վարչակազմը հայտարարել էր, որ ուղեւորները պետք է «բարոյականության կանոններին» համապատասխան պահեն իրենց: