Մայիսի 26-ին, ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 105ա շենքում հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւանյան խճուղու թիվ 105ա շենքի 22 բնակարանի պատշգամբում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.39-ին, մարվել` 16.46-ին:

Ռ.Մատինյանի պատկանող բնակարանում այրվել են փայտե եւ ստվարաթղթե արկղեր` 2 քմ եւ մեկ պատուհան` ամբողջությամբ: