Մայիսի 26-ին, ժամը 10.44-ին Երեւանի Թոթովենց փողոցի շենքերից մեկի բնակիչ, 80-ամյա Ժենյա Ե.-ն ընկել է մահճակալից եւ չի կարողանում բարձրանալ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 11.07-ին փրկարարները տարեց կնոջը բարձրացրել եւ տեղափոխել են մահճակալ, ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղում օգնություն են ցուցաբերել:




























