Մայիսի 26-ին, ժամը 12.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.52-ին քաղաքացի Խուդոյանը ահազանգել է Երեւանի ոստիկանություն առ այն, որ մայիսի 26-ին, ժամը 11.40-ի սահմաններում այրվել է Երասխահուն գյուղի 24-րդ փողոցի թիվ 8 տունը (տունը պատկանում է ահազանգողի եղբորը):
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՊՀ եւ ՏԱ Արմավիրի մարզային տեսուչը:
Ըստ նախնական տվյաների դեռեւս չբացահայտված հանգամանքերում մասամբ ծխացել է Ք. Խուդոյանին պատկանող տան հյուրասենյակի վարագույրը, առանց հրդեհի բռնկման:
Ժամը 16.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ ոստիկաների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը եւ հյուրասենյակում հայտնաբերվել են պլաստմասսե տարրայի մասնիկներ, որը ըստ նախնական վարկածի լցված է եղել բենզինով:
Այրվել են մահճակալի գլխամասը, ուղեգորգը եւ վարագույրը՝ մասամբ:




























