Մայիսի 26-ին, ժամը 00.25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի վերջին կանգառի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Համբարձումյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.43-ին, մարվել՝ 00.48-ին: Ամբողջությամբ այրվել է Է. Մկրտչյանին պատկանող «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի 19 SU 373 համարանիշի ավտոմեքենան:




























