Մայիսի 27-ին, ժամը 07.52-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, որը խոչնդոտում է երթեւեկությանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 33-րդ կմ-ում:
Հրշեջ-փրկարարները հեռացրել են երթեւեկությանը խոչընդոտող քարերը` ճանապարհը դարձնելով միակողմանի երթեւեկելի:




























