Ապարանում տոնախմբություն ու քայլերթ է կազմակերպվելու՝ նվաիրված Բաշ-Ապարանի հերոսամարտի 95-ամյակին:
Այս առնչությամբ տարածված հաղորդագրության մեջ նշվում է.
«Մայիսի 28-ին, Ապարան քաղաքում, «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը կազմակերպել է տոնակատարություն` նվիրված Առաջին Հանրապետության եւ Ապարանի հերոսամարտի 95-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11.00-ին` Ապարան քաղաքի «Տիգրան Պետրոսյանի» անվան հրապարակից, որտեղից տոնախմբության բազմությունը քայլերթով շարժվելու է դեպի «Վերածնունդ» հուշահամալիր:
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահությունը սիրով հրավիրում է Ձեզ, մասնակցելու ավանդույթ դարձած համաժողովրդական տոնախմբությանը:
Երեւան քաղաքից, Հասրաթյան-12 («Շանթ» պաղպաղակի գործարան») հասցեից, մայիսի 28-ին, ժամը 10.00-ին, ավտոշարասյունը, միջոցառման մասնակիցներին անվճար տեղափոխելու է Ապարան քաղաք»:



























