ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, մայիսի 26-ին այցելել է Վայոց Ձորի Արենի եւ Խաչիկ համայնքների սահմանապահ հենակետեր։
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նպատակն էր տեղում ծանոթանալ դիրքերում ծառայություն անցնող զինվորների առօրյային, նրանց մարտական պատրաստվածությանը։
Հանձնաժողովի նախագահը «Հանրապետության» տոնի կապակցությամբ շնորհավորել է սահմանապահներին, մաղթելով խաղաղ երկինք, անվտանգ ծառայություն։
Յուրաքանչյուր զինվոր նվեր է ստացել:
«Հայ սահմանապահները զգոն ու մշտարթուն են, եւ լավ են գիտակցում, որ մեր հայրենիքի անվտանգության ու անձեռնմխելիության առաջին պահապաններն են»,- նշել է Կորյուն Նահապետյանն ու հավելել, որ մեր երկրի սահմաններն ամուր ձեռքերում են։
Մարտական հերթափոխում կանգնած զինվորներն ու սպաները վստահեցրել են, որ օրվա ցանկացած պահի պատրաստ են դիմագրավելու եւ հակահարված հասցնելու հակառակորդին։




























