Բաքվում, զինվորական պոլիգոնում պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է APA-ն, միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ին, ՊՆ-ի Ղարաէիբաթի պոլիգոնում:
Զորավարժություններից հետո չպայթած ականների վնասազերծման եւ տարածքը մաքրելու ժամանակ ականներից մեկը պայթել է 19-ամյա զինվոր Վյուսալ Հասանլիի ձեռքում: Զինվորը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը հաստատել է APA-ի տեղեկությունը: Նշենք, որ Հասանլին բանակ էր զորակոչվել Իմիշլիի զինկոմիսարիատից:




























