Ֆիլիպիններում կոմունիստ-ապստամբների խմբավորման անդամներն սպանել են 7 ոստիկանի: Կագայան նահանգում էլիտար պատժիչ զորքերի ճանապարհին ապստամբական «Նոր ժողովրդական բանակի» ակտիվիստները ֆուգաս են պայթեցրել: Բացի այդ, ապստամբները կրակ են բացել իրենց թաքստոցներից, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Ֆիլիպինների իշխանությունների պաշտոնական հայտարարությունները:
Մաոիստական «Նոր ժողովրդական բանակը» Ֆիլիպինների կոմունիստական կուսակցության ռազմականացված թեւն է, որը պարտիազանական պատերազմ է վարում: Ֆիլիպինցի կոմունիստներն իրենց ապստամբական գործունեությունն սկսել են 40 տարի առաջ: Այդ ժամանակից ի վեր երկրի հազարավոր բնակիչներ զոհվել են կոմունիստների գնդակից:




























