Ռուսաստանում` Սանկտ Պետերբուրգում, ձերբակալել են հինգ ոստիկաններից կազմված հանցախմբի անդամների: ՆԳՆՎ Վասիլեօստրովսկի շրջանի ոստիկանության հինգ աշխատակիցներին, այդ թվում` քրեական հետախուզության բաժնի պետին, ձերբակալել են սեփական անվտանգության ծառայության աշխատակիցները: Ոստիկանները նաեւ մի քանի քաղաքացիական անձանց են ձերբակալել, որոնք կապ են ունեցել հանցախմբի գործունեության հետ:

«Նովի ռեգիոնը» գրում է, որ ըստ օպերատիվ տվյալների, ձերբակալվածները կապ ունեն Գատչինայի բնակչի առեւանգման հետ` Սանկտ Պետերբուրգի  Վասիլիեւսկի կղզում գտնվող նրա բնակարանը սեփականացնելու նպատակով:  Թոշակառուն անհետացել էր, երբ բերման էր ենթարկվել ոստիկանության 37-րդ բաժանմունք: Ըստ հետաքննության` այդ բաժանմունքի ոստիկանները որոշել էին տիրանալ տարեց մարդու բնակարանին: Այժմ նրա գտնվելու վայրն անհայտ է: