ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան հունիսի կեսերին կայցելի Հարավային Կովկասի երկրներ: Կոժարայի այցը կսկսվի հունիսի 17-ին՝ Բաքու այցելությամբ, որից հետո նա կժամանի Թբիլիսի ու Երեւան, հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները:

Այցի ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկի ԼՂ խնդրի կարգավորման ընթացիկ զարգացումներն ու հեռանկարները: