Մայիսի 27-ին Բիշքեկում ՀԱՊԿ Նախարարների խորհրդի շրջանակում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը: 

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ «բարեկամական եւ կառուցողական մթբոլորտում  կայացած զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ եւ միջազգային օրակարգի արդիական թեմաներ, ինչպես նաեւ Հարավային  Կովկասում  անվտանգության եւ կայունության ապահովման հարցեր»: