Երեւանում, մայիսի 28-ին մեկնարկում է «ՆՈՖԻ» ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը: Այն կազմակերպել է ոչ կոմերցիոն ֆիլմերի համահայկական կենտրոնը (CANC): Փառատոնի եզրափակիչ փուլ են անցել 45 ոչ կոմերցիոն ֆիլմեր՝ 24 երկրներից, այդ թվում Եվրոպայի, Ասիայի, ԱՊՀ երկրներից եւ ԱՄՆ-ից:

Փառատոնը հետեւյալ անվանակարգերն է սահմանել. «Պրոֆեսիոնալ ոչ կոմերցիոն ֆիլմ», «Մեկրոպեանոց ֆիլմ»,  Ուսանողական ֆիլմ», ինչպես նաեւ «Սա Հայաստանն է» անվանումը կրող լուսանկարչական մրցույթ:

Հայկական ֆիլմերը, որոնք կհաղթեն ու առավելագույն միավորներ կհավաքեն «ՆՈՖԻ» կինոփառատոնում, կներկայացվեն անկախ կինոյի «UNICA-75» համաշխարհային փառատոնին:

Երեւանյան փառատոնի ժյուրիի կազմում են UNICA-ի փորձագետներ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Թատրոնի եւ Կինոյի ինստիտուտի ներկայացուցիչներ:

«ՆՈՖԻ»-ն անցկացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ: