Ամերիկյան Միսսուրի նահանգում ուսուցչուհի Էրիքա Նիգրելին ծննդաբերել է այն բանից հետո, երբ բժիշկներն արձանագրել են նրա մահը: Երեխայի ծնունդից հետո մոր սիրտը կրկին սկսել է բաբախել, հաղորդում է ABC-ն:

Էրիքայի ամուսինը նրան հայտնաբերել է հատակին ընկած, փրփուրը՝ բերանին եւ անմիջապես շտապօգնություն կանչել: Ժամանած բժիշկները փորձել են վերականգնել սրտի աշխատանքը թխանիչ սարքի օգնությամբ, բայց ապարդյուն:

Հիվանդանոցում բժիշկները արձանագրել են հղի կնոջ մահը, քանի որ սիրտը կանգ էր առել: Էրիքայի ողջ ու առողջ դուստրը ծնվել է շտապ կեսարյան հատումով:

Դա շատ է զարմացրել բժիշկներին, քանի որ ծնվելու պահին մոր սիրտն արդեն չէր բաբախում:

Բայց դա միակ անակնկալը չէր բժիշկների համար. Կնոջ սիրտը հանկարծ սկսել է նորից բաբախել: Էրիքայի ամուսինը առողջ երեխայի ծնունդն ու կնոջ վերակենդանացումը հրաշք է համարում, որի մասին անպայման պատմելու է դստերը, երբ նա մեծանա: