Ադրբեջանի գյուղերից մեկում տղամարդը կտրել է կնոջ վիզը: Սպանությունը կատարվել է այսօր՝ մայիսի 27-ին, Խաչմազի շրջանի Քյոհնե գյուղում:

Ինչպես հաղորդում է APA-ն, գյուղի բնակիչ 39-ամյա Էյնուլա Հասան օղլու Մուսաեւը կտրել է իր կնոջ՝ Շարհի Մուսաեւայի կոկորդը:

Միջադեպը տեղի է ունեցել ընտանեկան վեճի պատճառով, իսկ սպանություն կատարողը տառապում է հոգեկան հիվանդությամբ: