Մայիսի 25-ին, ժամը 20.25-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ-Արտաշատ ճանապարհի 4-րդ կմ-ին` Ավշար գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 6-ամյա տղային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























