Մայիսի 26-ին, ժամը 23.55-ին,  ոստիկանության Երեւանի քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ Վերին Պտղնի գյուղում  գտնվող  հյուրանոցային համալիրում ոմն Մաքսիմ գողացել է իր թեւնոցը:

Մեկնած օպերատիվ խմբին տուժողը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, 21-ամյա Մաքսիմ Մ.-ն բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:

Մաքսիմ Մ.-ն մայիսի 27-ին, ժամը 01.30-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Հափշտակվածն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: