Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Լոռիի մարզային վարչությունների, Գուգարքի քննչական բաժանմունքի եւ Վանաձորի բաժնի ծառայողների  ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ  բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 25-ին, ժամը 15.00-ին,  ոստիկանության Լոռիի մարզային վարչություն է զանգահարել մի քաղաքացի եւ ներկայանալով Տիգրան Մ. Տվյալներով` հայտնել է, որ ինքը գտնվում է Վրաստանում եւ 2 ժամից լինելու է Բագրատաշենի անցակետում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 19.49-ին,  Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանային անցակետում Վրաստանից ՀՀ տարածք մուտքի ժամանակ ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողներին է կամավոր ներկայացել 37-ամյա Տիգրան Մ.-ն, որը ս/թ մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 104 հոդվածի  1-ին մասի /սպանություն/ մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք: