Մոսկվայում նոր երկրաշարժ են կանխատեսել եւ եթե վերջերս տեղի ունեցած երկրաշարժը եկավ Հեռավոր Արեւելքից, ապա նորը պետք է սպասել Արեւելյան Կարպատներից: «Երկրաշարժերը, որոնք տեղի են ունենում Վրաչանգի գոտում, Ռումինիայում, խորն են եւ բավական ուժեղ: Դրանք շատ մեծ ինտենսիվությամբ զգացվում են Կենտրոնական Ռուսաստանում»,-հայտարարել է Շմիդտի անվան երկրաֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Ռոգոժկինը:
Նրա խոսքով՝ ստորերկրյա ցնցումները տեղի են ունենում 50 տարին մեկ: Նախորդ անգամ Մոսկվան Կարպատյան երկրաշարժերի արձագանքներն զգացել է 1977 թվականի մարտին, հետեւաբար, արդեն մոտակա ժամանակներս կարելի է դրանց կրկնություն սպասել:
Գիտնականը նշել է, որ բացի Կենտրոնական Ռուսաստանից, հզոր երկրաշարժեր են սպասվում նաեւ Կամչատկայում եւ Դաղստանում:
Ինչ վերաբերում է Կովկասին, ապա այստեղ, ըստ սեյսմոլոգների, «շատ խոցելի գոտի է Դաղստանը, Մախաչկալայի գոտին մինչեւ հարավ՝ Դերբենտ», հաղորդում է Utro.ru-ն:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին, Կամչատկայի ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Երկարշարժը գրանցվել է կիրակի, Խաղաղ օվկիանոսում, Պոտրոպավլովսկ-Կամչատկայից 274 կմ հարավ-արեւելք: Հիպոկենտրոնը գտնվել է 92 կմ խորության վրա, հաղորդում է «Ռոսբալտը»:
Բնակավայրերում երկրաշարժը չի զգացվել, ավերածություններ չկան, ցունամիի վտանգի մասին չի հաղորդվել:



























