Այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 18.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական եւ Անտառուտ գյուղերում տեղացել է կարկուտ, ինչի հետեւանքով վնասվել են պտղատու ծառեր եւ ցանքատարածքներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահվել Արագածոտնի մարզպետը եւ մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը պարզելու համար:

Նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից: