Մայիսի 27-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ավտոճանապարհը դարձել է անանցանելի:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 20.27-ի դրությամբ հրշեջ-փրկարարների եւ «Մեղրի ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների ուժերով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: