Ռուս երգիչ Վիտասի պրոդյուսեր Սերգեյ Պուդովկինը մայիսի 28-ի գիշերը փորձել է ինքնասպան լինել: Ներկայումս Պուդովկինը տեղափոխվել է Սկլիֆասովսկու անվան հիվանդանոցի հոգեսոմատիկ բաժանմունք:

Պուդովկինն ամբողջ գիշերը խիստ սթրեսի մեջ է եղել: Նա նույնիսկ շտապօգնություն է կանչել, բժիշկները տղամարդուն գտել էին ընկճված վիճակում: Օգնություն ցուցաբերելուց հետո բժիշկները հեռացել էին: Դա մոտավորապես ժ. 03:00-ին էր եղել, հայտնում է «Ինտերֆաքսը»: Սակայն արդեն կես ժամ անց շտապօգնությունը նորից ուղեւորվել է պրոդյուսերի տուն:  03:41-ին ինքնասպանության փորձի կանչ է ստացվել:  Սերգեյ Պուդովկիննն իրեն աննշան վնասվածքներ էր հասցրել:

Հայտնի է, որ 41-ամյա Պուդովկինը փորձել էր ինքնասպան լինել իր աստղային  «հովանավորյալի» պատճառով: Մայիսի 10-ին Վիտասը մայրաքաղաքում վթարի էր ենթարկել հեծանվորդուհու: Հարբած երգչի ձերբակալության տեսագրությունը քննարկում էր ողջ Ռուսաստանը: Պուդովկինը բողոքում էր արտիստին հետապնդելու համար, որի նկատմամբ միանգամից մի քանի քրեական գործ էր հարուցվել, աղմուկ էր հրահրում նաեւ մամուլը: Մայիսի 27-ին դատարանը կես տարով Վիտասից խլել էր վարորդական իրավունքը, քանի որ նա վթարից հետո հրաժարվել էր բուժզննություն անցնելուց: