Հյուսիսային Կովկասում մայիսի 28-ի առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել: Եվրոպական-միջինասիական սեյսմոլոգիական կենտրոնը ստորգետնյա ցնցման մագնիտուդը գնահատել է 5.2: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կարաչաեւո-Չերքեզիայի Տեբերդա կուրորտային քաղաքից 26 կմ դեպի հարավ-արեւմուտք: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորությունում:
Կարաչաեւո-Չերքեզիայի Հանրապետության ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան: Սեւ ծովում ցունամիի վտանգ նույնպես չկա: Գերատեսչությունում ճշտել են, որ ստորերկրյա ցնցումները գրանցվել էին ԿՉՀ-ի եւ Աբխազիայի սամանին` մայիսի 28-ին, մոսկովյան ժամանակով 04:15-ին: Ստորերկրյա թույլ ցնցումները զգացվել են նաեւ Սոչիում, հայտնում է rbc-ն:
Այսօր եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանի Հեռավոր Արեւելքում: ԱՄՆ-ի Երկրաբանական ազգային ծառայությունը հայտնում է, որ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ ստորերկրյա ցնցումները գրանցվել են Պետրոպավլովսկ-Կամչատկայից 137կմ հարավ-արեւելքում: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն դեռ չկա, ցունամիի առաջացման վտանգ առայժմ չի հայտարարվել:



























