Մոսկվայում մայիսի 28-ին ձերբակալել են հայկական հանցախմբի անդամների, որոնք չորս ամսվա ընթացքում Մոսկվայի շրջանում բանկոմատներ եւ տերմինալներ են գողացել:

Հայաստանի հինգ քաղաքացիներ` խմբի առաջնորդը եւ չորս անդամները, ձերբակալված են: Նրանց համախոհների ձերբակալությունները շարունակվում են, հաղորդում է vesti.ru-ն:

«Ինտերֆաքսը» հայտնում  է, որ հանցագործները գողանում էին բանկոմատները եւ տերմինալները, այն բարձում մեքենան եւ  տանում պամանավորված վայր, որտեղ կոտրում էին եւ վերցնում փողերը: Հանցագործության իրագործման համար կիրառվել են այլ մեքենաներից գողացված համարանիշներ: Մեկ կողոպտված բանկոմատի  եկամուտը կազմել է շուրջ երկու միլիոն ռուբլի:

Ոստիկանները պարզել էին կողոպտիչների բջջային հեռախոսների համարները եւ մեքենաների պետհամարանիշների պատկանելությունը, ինչի շնորհիվ էլ  հաջողվել էր գտնել  հետախուզվողներին:

Կասկածյալների բնակության վայրերում խուզարկության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել են մեքենաներ, դիմակներ, ոստիկանական համազգեստ, բանկոմատները բացելու սարքավորումներ եւ տրավմատիկ ատրճանակ: Արդեն պարզվել է ձերբակալվածների մասնակցությունը  այս տարվա ընթացքում կատարված ութ բանկոմատների կողուպուտին: