Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները չեն խախտել հրադադարի ռեժիմը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը` մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները, իբր «հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով ադրբեջանցի զինվոր է զոհվել»:
Ըստ Հասրաթյանի, ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է զինվորի մահվանը, ըստ Սենոր Հասրաթյանի, դրա պատճառները պետք է որոնել ադրբեջանական բանակում ստեղծված իրավիճակի մեջ:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները այսօր հայտնել էին, թե զոհվել է 19-ամյա Նամիգ Համիդովը: Ըստ APA-ի, Համիդովը հրազենային վնասվածք է ստացել հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում:




























