«Ժամանակի» տեղեկություններով՝ Վարդան Սեդրակյանի գործի հետ կապված է նաեւ ԼՂՀ նախկին զինդատախազ, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արմեն Զալինյանը: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Նա տարիներ շարունակ մտերիմ կապերի մեջ է եղել Սեդրակյանի հետ:
Հայտնի է, որ Սեդրակյանը քաղաքական իր քայլերը կատարելիս հաճախ խորհրդակցել է հենց Զալինյանի հետ, ստացել տեղեկություն հայաստանյան քաղաքական վերնախավի խնդիրների, երկրում տիրող իրավիճակի, կոնկրետ պաշտոններ զբաղեցնող անձանց իրավիճակի եւ դիրքորոշման վերաբերյալ:
«Ժամանակի» հարցին՝ ի՞նչ կապ ունի Զալինյանը Սեդրակյանի եւ Պ. Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձի հետ, Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը պատասխանեց. «Ի՞նչ կապ կարող է ունենալ, եթե անգամ Սեդրակյանը կապ չունի: Այո, Զալինյանն ու Սեդրակյանը ոչ թե ընկերներ, այլ բարեկամներ են, սակայն դա ոչ մի կապ չունի մահափորձի կազմակերպման հետ»»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























