Ռուսաստանի Անապա քաղաքում, այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ վայրէջք է կատարել Անապայից Մոսկվա թռչող օդանավը, որում եղել է 40 ուղեւոր: Օդանավը ստիպված է եղել վերադառնալ Անապայի օդանավակայան՝ ենթադրաբար թռչունի հետ բախման հետեւանքով: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ-ի հարավային տարածաշրջանային կենտրոնում:

Բախման հետեւանքով օդանավի դիմապակու վրա ճաք է առաջացել, ինչպես նաեւ թեքվել են ձախ շարժիչի տուրբինային թիակները:

Հաղորդվում է, որ օդանավը հաջողությամբ վայրէջք է կատարել Անապայում, ուղեւորներին տարհանել են: