Այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 05.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 06.41-ին հրշեջ - փրկարարները երթեւեկելի հատված են դուրս բերել Խաչիկ Արիստակեսյանին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 35 ОD 510 համարանիշի ավտոմեքենան: