Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Կուբան քաղաքում, այսօր՝ մայիսի 29-ին, կործանվել է «Ան-2» օդանավը: Ռուսաստանի ԱԻՆ Հարավային տարածաշրջանային կենտրոնի ներկայացուցիչ Իրինա Գոգոլեւան հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել ժամը 09:45-ին:

Նրա խոսքով՝ օդանավը դաշտերի ոռոգման աշխատանքներ կատարելիս է եղել, օդաչուն տեղում զոհվել է:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ եւ օպերատիվ խումբը: Դեպքի հանգամանքները ճշտվում են: